Առողջապահության լրատու 8-9.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կյանքի երաժշտությունը
Բջջի կյանքը դրսևորվում է դրա ինֆորմացիոն համակարգի աշխատանքի միջոցով: Այն կարելի է համեմատել սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքի հետ, որի «բաղադրատարրերն» են` կոմպոզիտորը, դիրիժորը, երաժիշտները, երաժշտական գործիքները, պարտիտուրան, պարտիան:
Կոմպոզիտորը գրում է երաժշտությունը (նվագի ալգորիթմը) և ձայնագրում է այն (ծրագրավորում է կամ կոդավորում) պարտիտուրայի ձևով նոտաների օգնությամբ (հատուկ այբուբենի) երկարատև հիշողության համար (թղթի վրա կամ համակարգչի մեջ):
Պարտիտուրան (իտալերեն partitura` բառացի նշանակում է բաժանել, տեղաբաշխել), բազմաձայն (նվագախմբային, երգչախմբային) երաժշտական ստեղծագործության նոտաների գրառումն է, որտեղ մեկը մյուսի վրա գրված են համաժամանակյա, որոշակի կարգուկանոնով կատարվող բոլոր ձայների պարտիաները: Պարտիտուրան մի քանի էական բնութագրումներ ունի: Այն ինֆորմացիա է պարունակում երաժշտական ստեղծագործության սկզբի և վերջի մասին, ինչպես նաև, թե յուրաքանչյուր երաժշտական գործիք որը և ինչպես պետք է կատարի ժամանակի որոշակի հատվածում ստեղծագործության ողջ ընթացքում:
Բջիջը նույնպես պարունակում է իր կյանքի ալգորիթմը, որը հնարել ու ներդրել է բնությունը ԴՆԹ-ի շղթայում, որն էլ իր հերթին գտնվում է բջջի միջուկի մեջ: Այս կատարյալ ալգորիթմը տեղեկություններ է պարունակում բջջի բոլոր կառուցվածքների «պարտիաների» մասին (դրանցից յուրաքանչյուրը ինչ պետք է անի իր կյանքի ամեն մի պահին):
Մենք գիտենք, որ իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ տարբեր բջիջներում գործընթացներն ընթանում են տարբեր ռիթմերով, նման այն բանին, թե ինչպես են տարբեր երաժշտական գործիքներ ստեղծագործությունը կատարում տարբեր ռիթմերով: Ինչպես մեկ երաժշտական ստեղծագործության մեջ բոլոր գործիքները պետք է ներդաշնակ նվագեն, միանման տեմպով և ռիթմով, այդպես էլ միանման բջիջների քիմիական գործընթացները ընթանում են որոշակի տեմպով և ռիթմով: Մեկ բջջի ներսում կենսաքիմիական պրոցեսները, որոնք կատարվում են ցիտոպլազմայում և միջուկում, մեկ ռիթմի տակ են ընթանում: Մենք միտումնավոր այդպես ենք նկարագրում երաժշտական գործիքները, ասես, դրանք ինքնուրույն կարող են վերարտադրել իրենց երաժշտական պարտիան: Այդպես կարելի է խոսել նաև բջջի տարրերի մասին (միտոխոնդրիա, լիզոսոմ և այլն), որովհետև դրանց նյութական մարմինները կարող են գործել պարտիաներին համապատասխան, որոնք դրանց համար գրել է բնությունը: Իրականում, երաժշտի դերը միայն մեղեդու ճիշտ վերարտադրումը չէ, նրա բանականությունը, զգացումները գործիքի նվագի մեջ կյանք են մտցնում, հեռանալով ստեղծագործության իմաստից, որը դրել է կոմպոզիտորը և պետք է վերարտադրի երաժիշտը: Նույն բանն է տեղի ունենում բջջի հետ: Օրինակ, բնության կողմից միտոխոնդրիայի մեջ ներդրված ալգորիթմը դրան տեղեկություն է տալիս ջերմության քանակի վերաբերյալ, որն այն պետք է փոխանցի բջջին, որպեսզի բջջի մեջ պահպանվի կարգուկանոնը և կյանքը չոչնչանա:
Երաժիշտը որոշակի աստիճանով կարող է մեղեդու վերարտադրության գործընթացը պաշտպանել չնախատեսված խանգարումների առաջացման դեպքում: Անբավարար լուսավորության դեպքում նա ակնոց է հագնում, լարում է գործիքն անհրաժեշտության դեպքում, և նորից սկսում է նվագել մյուս գործիքների հետ համընթաց, առանց էապես ազդելու մեղեդու վրա:
Նման ձևով է կատարվում արտաքին ազդեցությունների վերամշակումը բջջի միտոխոնդրիայում: Արտաքին ազդեցության պատճառով բջջի էներգետիկ հավասարակշռության փոփոխությունը հանգեցնում է միտոխոնդրիայի ակտիվացմանը, որն այդ հավասարակշռությունը պահպանում է առավելագույն մակարդակով: Իհարկե, պետք է հիշել, որ արտաքին բացասական գործոններին դիմակայելու բջջի հնարավորությունները սահմանափակվում են դրա դիմացկունության համապատասխան գոտիներով:
Բացի վերոհիշյալից, երաժիշտը նաև հետևում է դիրիժորին, ավելի ճիշտ, նրա տված ռիթմին, որով դիրիժորը ղեկավարում է նվագախումբը:
Նման ձևով, բջջի գլխավոր ռիթմի օգնությամբ, որը դրված է գենոմի ալգորիթմի մեջ, իրականացվում է բջջի բոլոր կառուցվածքների ռիթմերի համաժամանակությունը:
Այդպես վերարտադրվում է բջջի «կյանքի երաժշտությունը»:
04.07.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
31.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ